22.11.2024
Մամուլի տեսություն. Գազի գինը Հայաստանի համար ոչ թե կնվազի, այլ չի բարձրանա
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Երկրի տարածքում գործում են 278 ընտրատեղամասեր, որոնցից մեկը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, եւս մեկը՝ Երեւանում, ԼՂՀ Ներկայացուցչությունում:

ԿԸՀ-ն ձեւավորել է 10 ընտրատարածքներ։ Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցում են յոթ կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիքը» (50 թեկնածու), «Ազգային վերածնունդ» (14), Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը» (35), ԼՂ կոմկուսը (14), «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը, ՀՅԴ-ն (34) եւ «Շարժում-88»-ը (14), հայտնում է news.am-ը:

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 50 անձինք, որոնցից 27-ը՝ ինքնառաջադրմամբ։

Ընդհանուր առմամբ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ավելի քան 100 միջազգային դիտորդներ՝ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և դիտորդներ Հայաստանից։ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։