22.04.2025
Հայաստանին չի գոհացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակը. Լին Թրեյսի
prev Նախորդ նորություն

Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել. հայտնաբերվել է 2 այրված մարմին

Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։


Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։


Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։


 


 


 


 

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան