25.11.2024
ԱԱԾ-ն՝ գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովի մասին
prev Նախորդ նորություն

Բյուջեի պակասուրդը կառավարությունը կլրացնի նոր վարկ վերցնելով

Կառավարությունը նախօրեին կայացած նիստի ընթացքում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրով բյուջետային աջակցության Ծրագրի ներքո Հայաստանին կտրամադրվեն 100 մլն եվրո վարկային միջոցներ, որոնք կուղղվեն «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

VERELQ-ը հիշեցնում է, որ թե՛ այս, թե՛ Կառավարության երեկվա նիստի մնացած մի քանի տասնյակ օրակարգային հարցերը զեկուցվող չէին: Այլ կերպ ասած, հանրությունը որևէ կերպ չմասնակցեց այս հարցի քննարկմանը՝ հանդիսատեսի կարգավիճակով. Կառավարությունը ինքը որոշեց, ինքը հաստատեց՝ հանրության վզին փաթաթելով հերթական վարկային բեռը: Թեև, հիշեցնենք, այսպես կորված «թավշյա հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը ցանկանում է ավելացնել բյուջեի եկամուտները կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի հաշվին։

“ Հայաստանի պետական պարտքի մակարդակն առանց այդ էլ հասել է ծայրահեղ մակարդակի, նոր վարկեր վերցնելը նպատակահարմար չի լինի”,- հայտարարել էր նա: Սակայն պատմությունը ցույց տվեց, որ այս հայտարարությունն էլ զուտ հայտարարություն անելու համար էր և իրականում Հայաստանը շարունակել և շարունակում է վարկեր վերցնել: