25.11.2024
ԱԽ քարտուղարը Նիդերլանդներում ներկայացրել է տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն՝ գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովի մասին

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել:


«Ի լրումն ս.թ-ի հոկտեմբերի 25-ի ՀՀ ԱԱԾ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունների կողմից դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը` ըստ ներկայացված ձևաչափի»,- ասված է հաղորդագրության մեջ: