25.11.2024
Գնդակահարե՛լ Հայաստանի ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ Ասրյան
prev Նախորդ նորություն

Տեղի ունեցավ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբախշությունը

Հոկտեմբերի 23-ին «Հանրային վարկանիշ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբախշությունը: Միջոցառում, որ հայ բժշկի անչափելի նվիրման գնահատանքն է, երախտիքը ազգային բժշկի վեհ կերպարի ստեղծման և առողջ հասարակություն ձևավորելու համար:


Մրցանակաբաշխության համար հիմք են «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։

Միջոցառման անվանակարգերում ներկայացված էին Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմում առաջնագծում և թիկունքում զինվորի և քաղաքացիական անձանց կյանքերի համար պայքարած, ինչպես նաև Covid-19-ի բուժման գործին լծված բժիշկները և բժշկական կենտրոնները: Նրանց շարքերւմ անհատ բժիշկներ և բուժհաստատություններ էին ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից և Արցախի Հանրապետությունից:

Մրցանակաբաշխությանը «Հանու՛ն զինվորի» անվանակարգում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակ շնորհվեց ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների Վերականգնողական Քաղաքին»։ ՀՀ առողջապահության ոլորտում միջազգային նշանակալի ձեռքբերման համար «Գրան Պրի» հատուկ մրցանակ շնորհվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնին։ «Հանո՛ւն հայրենիքի, հանո՛ւն զինվորի, հանո՛ւն սահմանի» անվանակարգում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակ շնորհվեց Գորիսի բժշկական կենտրոնին, «Մոր և մանկան առողջության պահպանման ազգային խորհրդանիշ» անվանակարգում մրցանակ ստացավ Արցախի Հանրապետության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը», «Առողջության ապահովագրության վստահելի գործընկեր» անվանակարգում մրցանակ շնորհվեց «ՌԳՍ-Արմենիա» ընկերությանը:


«Ազգային ակնաբուժության հիմնասյուն» անվանակարգում մրցանակի արժանացավ «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը», «Մանկական սրտաբանության դարբնոց» անվանակարգում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը՝ ի դեմս Հովհաննես Զոհրաբյանի և «Սրտային վիրաբուժության նվիրյալ․ ազգային բժիշկ» անվանակարգը ստացավ սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանը: «Շենգավիթ» ԲԿ-ն ևս մրցանակների արժանացավ երկու անվանակարգում. «Ազգային վիրաբուժության բնագավառում ունեցած մեծագույն ավանդի, նորարարությունների ներմուծման և թիմային աշխատանքի համար» անվանակարգում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակը շնորհվեց «Շենգավիթ» ԲԿ-ի վիրաբուժական կլինիկային՝ ի դեմս ղեկավար, վիրաբույժ Սևակ Շահբազյանի և «Վերարտադրողական բժշկության առաջատար և վստահելի կենտրոն» անվանակարգում «Շենգավիթ» ԲԿ-ի վերարտադրողական առողջության կենտրոնին՝ ի դեմս տնօրեն, գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Սուսաննա Ուռումյանի: «Անանիկյան բժշկական տոհմի գենետիկ ոսկե կոդ» անվանակարգում մրցանակի արժանացավ Անանիկյան ընտանիքը՝ ի դեմս վաստակշատ հոգեբույժ Անաիդա Գևորգյանի: «ՀՀ նյարդավիրաբուժության գենետիկ ոսկե կոդ» անվանակարգում «Ազգային բժիշկ» մրցանակը շնորհվեց նյարդավիրաբույժներ Մամիկոն և Սարգիս Եղունյաններին, «Թամազյանական գենետիկ ոսկե կոդ» անվանակարգում՝ ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանին:


«Լյարդաբանության ազգային դպրոցի պատվիրակ» անվանակարգում «Ազգային բժիշկ» մրցանակը շնորհվեց հայ լյարդաբանության դեսպան Հասմիկ Ղազինյանին, «ՀՀ ուռուցքաբանության ոլորտում կեսդարյա վաստակ և նվիրում անվանակարգում՝ «Պրոֆիմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, օնկոգինեկոլոգ, ռադիոլոգ Ալինա Խանգելդյանին, «Ազգային դեղարտադրող» անվանակարգում՝ «Էսկո-Ֆարմ» ընկերությանը, «Վարկանշային, վստահելի և նորարար բժիշկ-օրթոպեդ» անվանակարգում՝ օրթոպեդ-վնասվածքաբան Հրաչյա Հարությունյանին, «Պլաստիկ վիրաբուժության ուրույն ձեռագիր և ոլորտի զարգացման առաջամարտիկ» անվանակարգում՝ պլաստիկ վիրաբույժ Կարեն Պետրոսյանին, «Միջազգային չափանիշներին համապատասխան ստոմատոլոգիական կենտրոն» անվանակարգում՝ «Սոնատո» ստոմատոլոգիական կլինիկային: Մարզային բժշկական կենտրոնները ևս առաջատարների շարքերում են. «Առողջապահության ոլորտի մարզային վստահելի կազմակերպիչ» անվանակարգում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակը շնորհվեց Ախուրյանի բժշկական կենտրոնին, «Առողջապահության հմուտ կազմակերպիչ և մարզային ինովացիոն բժշկական կենտրոն» անվանակարգում մրցանակի արժանացավ «Գավառի բժշկական կենտրոնը», «Կյանքի պահպանման փրկօղակ. մարզային առաջատար բժշկական կենտրոն» անվանակարգում մրցանակն ուղղվեց դեպի «Ապարանի բժշկական կենտրոն», «Մարզային վստահելի և առաջատար ստոմատոլոգիական կլինիկա» անվանակարգում առաջատարը Գյումրու «Վարձելյան» ստոմատոլոգիական կլինիկան է:

Առողջապահության ոլորտի աշխատանքը բարեխղճորեն կազմակերպելու գերծում մեծ ավանդ ունեցող «Շենգավիթ» ԲԿ-ի մարքեթինգի և հանրային կապերի ղեկավար, Հիպոկրատի երդվյալներ ֆիլմաշարի հեղինակ Անուշ Բադալյանը և «Աստղիկ» ԲԿ-ի մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանն արժանացան շնորհակալագրերի:

Ոլորտի նվիրյալներին մրցանակները հանձնեն Պաշտպանության նախարարության ռազմաբժշկության վարչության պետ Գեղամ Փաշիկյանը, Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, Շիրակի մարզպետ Նազելի Հովհաննիսյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բժշկական օգնության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան և այլք։

Միջոցառման ավարտին մասնակիցներին սպասվում էր հաճելի անակնկալ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբախշության գործընկեր ավիափոխադրող «Ֆյալ Արնա» ընկերության կողմից. խաղարկության արդյունքում միջոցառման մեկ մասնակից շահեց երկու հոգու համար նախատեսված ավիատոմս դեպի հեքիաթային Շարմ էլ Շեյխ:

Միջոցառման նպատակն է արժանի գնահատական տալ առողջապահության ոլորտի նվիրյալներին, երախտապարտ լինել կատարած աշխատանքի, անքուն գիշերների և անմնացորդ նվիրման համար: Այս գործում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբախշությանը մեծապես աջակցեցին «ԷկոՍենս» ախտորոշիչ լաբորատորիան՝ ի դեմս տնօրեն ինեսսա Նազարյանի, ինֆորմացին աջակիցներ «Մեդ մեդիա» և Global Media House մարքեթինգային ընկերությունները: