10.06.2025
Որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-չինական քաղաքական երկխոսությունը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Գնդակահարե՛լ Հայաստանի ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ Ասրյան

Գնդակահարե՛լ Հայաստանի ինքնիշխանությունը վաճառողներին: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:

"Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը յուրաքանչյուր Հայի համար բացարձակ արժեք են այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, Հայրենիքը։

Անհրաժեշտության դեպքում, այո՛, կյանքի գնով պետք է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն, այլ ոչ թե այն վաճառել օտարներին` ծառայի, ստրուկի, դավաճանի կարգավիճակով բարեկեցիկ կյանք ու կարիերա ապահովելու համար։

Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վաճառողներին պետք է ոչ թե 10-12 տարի ազատազրկման ենթարկել, ոչ թե ցմահ դատապարտել, այլ` գնդակահարե՛լ և վե՛րջ",- ասված է Ասրյանի հայտարարության մեջ։


 

Տեղի ունեցավ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբախշությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը