25.11.2024
ՌԴ, ԵԱՏՄ. ՀՀ առևտրատնտեսական վեկտորները երկարաժամկետ կտրվածքով մնալու են նույնը. քննարկում
prev Նախորդ նորություն

Կեսդարյա Հորովելը Գյումրիում

Հոկտեմբերի 21-ին Գյումրու Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանն ազդարարեց Վանաձորի <<Հորովել>> երգի-պարի անսամբլը։ Անսամբլի կեսդարյա պատմությունն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։


Գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացվեցին անսամբլի վերջին տարիների նոր պարային բեմադրություններ, աշուղական և գուսանական երգի նոր կատարումներ։ Հանդիսատեսի բուռն ծափողջույնները վկայում էին, որ անսամբլի կատարումները սիրով ընդունվեցին պահանջկոտ գյումրեցի հանդիստեսի կողմից կողմից։


Համերգի վերջում ողջույնի խոսքով հանդես եկան Գյումրու մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը,որը Գյումրու քաղաքապետի անունից անսամբլին հանձնեց շնորհակալագիր և Հայաստանի ազգային պարարվեստի Գյումրու բաժանմունքի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գասպարայանը, անսամբլին պարգևատրելով «Աղասի Շաբոյան-100» հուշամեդալով:


Առաջիկայում անսամբլը մենահամերգով հանդես կգա Վանաձորում, իսկ Նոյեմբերի 17-ին հոբելյանական համերգաշարը կամփոփվի Երևանի Ա․Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում։