20.04.2025
Տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳՆ-ների միջև
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարը Անդրեյ Կովաչևին ներկայացրեց Ադրբեջանի զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան

Հոկտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:


Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ԱԽ քարտուղարը ողջունել է Անդրեյ Կովաչևի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ փոխհամագործակցությունը նպաստելու է դրական արդյունք ունենալուն:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները, ինչպես նաև բանակցային գործընթացի որոշ մանրամասներ: Քարտուղարը նաև ընգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները նաև որպես անվտանգային բաղադրիչ:


 


 

Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար