Պատրաստ ենք ԵԱՏՄ ընդհանուր շուկաների ձևավորման հարցում կառուցողական երկխոսության. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ էներգետիկ ոլորտում ԵԱՏՄ ընդհանուր արդյունաբերական շուկաների ձևավորման հարցում. այս մասին Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, էներգետիկ ոլորտում ԵԱՏՄ ընդհանուր արդյունաբերական շուկաների ձևավորումը դառնում է ոչ միայն ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլ անհրաժեշտ պայման՝ ռեսուրսային հարթակի տնտեսական ինտեգրման ներուժն իրացնելու համար, այս մասին
«Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության, որը հիմնված կլինի փոխըմբռնման վրա, կարգավորելու գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթներ, որոնց իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջությամբ օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։ Հակառակ դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը», - ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ սա շատ զգայուն թեմա է և բոլորը գնային հարցում ըմբռնման կարիք ունեն՝ գոնե միջնաժամկետ հեռանկարում։