Երևանում վթարի են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները
Հոկտեմբերի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 04։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուշան Թադևոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ․ Թադևոսյանն աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունում։ Վթարից մի քանի րոպե անց Երևանի բնակիչ 22-ամյա Ստեփան Եղիազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով հոսող ջրի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը և մասմաբ կիսակողաշրջվել։ Այս դեպքում, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Եղիազարյանը նույնպես աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։ Վարորդը ենթարկվել է սթափության փարձաքննության։ Նա եղել է սթափ։
Մանրամասները սկզբնաղբյուրում: