20.04.2025
Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, Մարս մոլորակից չեն ներխուժել ՀՀ տարածք. Կովաչև
prev Նախորդ նորություն

Քերոբյանն ու «Ռոստելեկոմի» նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 21-ին ընդունել են «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի նախագահ Միխայիլ Օսեևսկիի գլխավորած պատվիրակությանը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ռազմավարական նոր նախագծերն ու ներդրումային նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին, մասնավորապես, տվյալների մշակման կենտրոնի շինարարությանը, Հայաստանում մատուցվող ինտերնետային ծառայությունների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։


Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ պետական կառույցների հետ տարբեր ձևաչափերով համագործակցության հնարավորություններին։


 

Տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳՆ-ների միջև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար