23.11.2024
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կկալանավորվի
prev Նախորդ նորություն

Որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել ՀՀ

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար՝ պատգամավոր Սոնա Ղազարյանը Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ ներկայացնելով իրադրությունը Հայաստանում եւ նոր հարձակման վտանգը:


Պատասխան նամակում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն իր երկրի օրենսդիր մարմնի անունից լիակատար շարունակական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն ու տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղիղ հարձակում է Հայաստանի ինքնիշխանության վրա:


Հաջակցություն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը հայտնել է, որ որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան: Լյուքսեմբուրգի գործընկերների այցելության ժամկետները ճշտվում են:


ADR խմբակցության ղեկավար Ֆերնանդ Կարթհայզայերը տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը պատասխանել է պատգամավորի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ հարցերին, վերահաստատել Ադրբեջանի գործողությունների դատապարտումը՝ ընդգծելով, որ դրանք դատապարտվել են Եվրամիության կողմից:


Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նշել է, որ կարեւոր է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ինչը կայունացնող դերակատարություն կարող է ունենալ:


Ժան Ասելբորնն ընդգծել է, որ ԵՄ առաքելությունը կարող է նպաստել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:


Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին հորդորել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանը նպաստող գործընթացներից: