8.04.2025
Նոր տրոլեյբուսների՝ Երևան ժամանելուն շատ քիչ է մնացել. քաղաքապետ
prev Նախորդ նորություն

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կկալանավորվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Աջափնյակ 1 նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ռազմիկ Մարիկյանի, քիչ առաջ բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։


Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:


Ավելի վաղ հայտնել էինք՝ Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ։


Հիշեցնենք, որ դատավորն անցնում է ԱԱԾ-ում հարուցված քրեական վարույթով:


Այս վարույթի շրջանակում ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Ըստ կասկածանքի՝ նա օժանդակել է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելուն։


 


 


 

Որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել ՀՀ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը