24.11.2024
ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հորդորել է հարգել հրադադարը և դուրս բերել զինված ուժերը
prev Նախորդ նորություն

Թբիլիսիի ոստիկանները թույլ չեն տվել երթի մասնակիցներին շարժվել դեպի Ադրբեջանի դեսպանատուն

Օրեր առաջ սոցցանցերում տարածվեց մի նախաձեռնություն, որը կոչ էր անում հայերին միանալ հանուն Հայաստանի և բարձրացնել բողոքի ձայնը, որին իր բացահայտ աջակցությունը ցուցաբերեց մեր կազմակերպությունը, որի անդամները սադրանքներից խուսափելու նպատակով, որոշեցին ուղեկցել այդ երթը. այն սկսվեց Հավլաբարի մետրոյի հարակից տարածքից, և պետք է ավարտվեր Ադրբեջանի դեսպանության առջև։ Այս մասին հայտնում են Վրաստանի hայ համայնք կազմակերպությունիզ:


"Երթին մասնակցում էր բավականին անհամեմատ մեծ թվով ոստիկաններ, որոնք Մետեխիի կամրջին կազմել էին «կենդանի պատ»։ Ոստիկանության հետ երկար վիճելուց հետո, երբ պարզ դարձավ, որ ոստիկանությունը հրաման ստացած ունի երթի մասնակիցներին չթողնել շարունակել երթը դեպի Ադրբեջանի դեսպանություն, ՀԿ «Վրաստանի Հայ Համայնքի» նախագահ` Արթուր Միրզոյանը սադրանքներից խուսափելու նպատակով փորձեց երթի մասնակիցներին կազմակերպի և շարունակի երթը դեպի Վրաստանի Արտաքին Գործերի Նախարարության շենքը (ինչը նաև նկարահանված է և պարզ լսվում է)։


Սակայն իրեն այդ հնարավորությունը չտրվեց, որովհետև ձերբակալվեց ևս մեկ երթին մասնակից քաղաքացու հետ միասին։ Արթուր Միրզոյանի անօրինական ձևով ձերբակալությունը աղմուկ բարձրացրեց կազմակերպության անդամների միջև, որոնք փորձեցին կասեցնել այդ անօրինական քայլը, և այդ ժամանակ ձերբակալվեցին կազմակերպության ևս` 4 անդամ։ Սակայն այդ ամենը չկոտրեց երթի մասնակիցների ոգին, և ազատության մեջ մնացած կազմակերպության մյուս անդամները` մի խմբով շարունակեցին երթը հայրենասիրական երգերով դեպի Վրաստանի խորհրդարանի շենքը, Ալիևին, Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու կոչերով։ Խորհրդարանի շենքի դիմաց խոսքով ելույթ ունեցան երիտասարդները, նույնիսկ ելույթ ունեցավ Ուկրաինայի քաղաքացին, որը աջակցեց Հայաստանին և ՈՒկրաինային։


Ցույցը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև մասնակիցները չիմացան ձերբակալված իրենց 5 անդամի ազատության լուրը։

Ապագա զարգացումների մասին Վրաստանի Հայ Համայնքը տեղյակ կպահի հանրությանը։ Ստորև ներկայացնում ենք այսօրվա միջոցառման նկարները"։