Ոչ թե պոպուլիզմ, այլ գործողություններ. Մոսկվան կողջունի քայլերը, որոնք կտանեն կարգավորման
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայաստանյան այցը հայտարարել է, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը գործնականում կարգավորող քայլերը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով, ո՛չ բարձրաձայն, ո՛չ պոպուլիստական, այլ իրականում առանց ավելորդ աղմուկի ու գործնական կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը ողջունելի է: Կարո՞ղ են իրականում նման բարձր հայտարարություններն ու գործողությունները նպաստել կարգավորմանը: Տեսնենք, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Փելոսիի այցը Հայաստան և արդյոք այդ ուղևորությունը կարող է ծառայել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը:
Փելոսին սեպտեմբերի 17-19-ը Հայաստանում էր, նա հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսօր առավոտյան նա մեկնեց Երևանից: