21.04.2025
Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն ձգտել հակամարտության լայնածավալ սրման. Ալիևը՝ Պուտինին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հորդորել է հարգել հրադադարը և դուրս բերել զինված ուժերը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Բաքվին կոչ է արել պահպանել հրադադարը Հայաստանի հետ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։


«Քարտուղար Բլինկենը Ալիևին հորդորել է հարգել հրադադարը, դուրս բերել զինված ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր տարաձայնությունները հաղթահարելուն ուղղված խաղաղ բանակցությունների շրջանակներում», - ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։


Նշվում է, որ Բլինքենն աջակցում է Բաքվի ու Երեւանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնությունը։

Թբիլիսիի ոստիկանները թույլ չեն տվել երթի մասնակիցներին շարժվել դեպի Ադրբեջանի դեսպանատուն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան