24.11.2024
ԻԻՀ հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի Իրան-Հայաստան սահմանին
prev Նախորդ նորություն

Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն ձգտել հակամարտության լայնածավալ սրման. Ալիևը՝ Պուտինին

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանն օպերատիվ արձագանքելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ հայ-ադրբեջանական սահմանի գոտում սրմանը, էսկալացիային արագ արձագանքելու համար», - ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ալիևը։


Նրա խոսքով, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն ձգտել հակամարտության լայնածավալ սրման.


«Ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է արդեն մոտ երկու օր։ Սա խոսում է այն մասին, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը [սահմանին հակամարտությունը] լայնածավալ սրման մտադրություններ չեն ունեցել»,- ասաց նա։