Փաշինյանը հերթական անգամ զոհաբերում է Հայաստանի, Արցախի և հայության հիմնարար շահերը
Այսօր կառավարության նիստին Ն.Փաշինյանը կարծես թե խոսում էր Արցախի, անվտանգության և այլնի մասին։ Չանդրադառնամ խոսքերի վիճելի հատվածներին, պարզապես մեջբերեմ մի միտք, որը անաստիճան վտանգավոր է թե՛ ՀՀ և թե՛ հատկապես Արցախի գոյության համար։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ շարունակելով.
«Ուրեմն սույն պարոնը ասում է.
«Եթե խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»:
Սա թերևս հենց այն է, ինչ ուզում է Ադրբեջանը` ԼՂՀ ՊԲ կազմալուծում և ՊԲ դերը խաղաղապահ կոնտինգետի վրա դնել։ Սա միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բերելու է Արցախի ամբողջական հայաթափման...
Փաշինյանը կարծես թե հերթական անգամ զոհաբերում է Հայաստանի, Արցախի և հայության հիմնարար շահերը։
Հույս ունեմ, որ կխափանվի ցանկացած գործողություն, որն ուղղված է Արցախի ու Հայաստանի շահերի դեմ։
"Հույս ունեմ" նշանակում է, որ այստեղ անելիք ունեն բոլորը, այդ թվում և պետական ինստիտուտներից մնացած փշրանքները"։