23.11.2024
Ադրբեջանը Արցախի մնացած հատվածն ուզում է սկուտեղի վրա. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ամեն ինչ անում է ՀՀ իշխանությանը մինչև վերջ ստորացնելու համար. պատգամավոր

Արդեն 2 օր է ամենատարբեր աղբյուրներով շրջանառվում է Հայաստանից Արցախ զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողների վերջին զորակոչը շտապ զորացրելու մասին լուրերը։


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

"Հիշեցնեմ, որ ՀՀ-ից Արցախ վերջին անգամ զորակոչ եղել է 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի ձմռանն անցկացված զորակոչին, ՀՀ-ից Արցախ այլևս մեկնում չի եղել։
Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Արցախում զորացրվելու էին ՀՀ-ից դեռ 2 տարի առաջ զորակոչված մեր տղերքի վերջին խմբերը, սակայն Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ զորացրում է իրականացվել։

Այսինքն՝ ինչպես այս, այնպես էլ՝ Լաչինի միջանցքը փակելու հարցում, բացի իր քաղաքական առաջնահերթությունները իրացնելուց, Ադրբեջանն ամեն ինչ անում է ՀՀ իշխանությանը մինչև վերջ ստորացնելու համար։

Արցախի իշխանությունը, Պաշտպանության բանակը պետք է դեռ մեկնաբանեն, թե ինչո՞ւ է հրատապ կերպով զորացրում իրականացվում, երկրորդ, ինչ փաստաթղթի հիման վրա",- գրել է Աբրահամյանը։