23.11.2024
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Արցախի մնացած հատվածն ուզում է սկուտեղի վրա. քաղաքագետ

Ադրբեջանի նպատակը պարզ է. ինչքան էլ հայ-թուրքական հարաբերությունների քարոզիչները համոզեն, թե Թուրքիայի հետ խոսելով կզսպենք Ադրբեջանին, միեւնույն է, թուրք-ադրբեջանական տանդեմը սինխրոն իր գործն է անում, օգտագործելով նաեւ ներհայաստանյան այդ քարոզիչներին՝ հասարակական զգոնությունը և դիմադրողականությունը թուլացնելու համար, ինչը և արել են։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

"Ակնհայտ է, որ Ադրբեջանը Արցախի մնացած հատվածն ուզում է սկուտեղի վրա` չեզոքացնելով նաեւ տեղական ուժերը` դրանք որպես ՀՀ ԶՈՒ մաս դիտարկելով։

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը երեկ խոսելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ, հատկապես նշել էր, որ ՀՀ-ն համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության իր զորքերը ամբողջովին դուրս չի բերել Արցախից։

Փաստորեն «կառուցողական» Ադրբեջանը գտել է ձև, որպեսզի և՛ ՀՀ-ին մեղադրի պայմանավորվածություն խախտելու մեջ, և՛ միջազգային օրակարգ բերի Արցախն ամբողջությամբ պաշտպանության ուժերից զրկելու։

Սա, ըստ էության, վերջին զարգացումների ֆոնին Ադրբեջանի նոր մոտեցումն է լինելու, չնայած որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա գեթ մեկ կետ, որտեղ խոսք լինի Արցախից ինքնապաշտպանության ուժերի լուծարման, դուրսգրման կամ նման այլ բանի մասին և սա միանշանակ է։

Մենք արդեն գիտենք, թե ինչ են ուզում մեր թշնամիները, իսկ ի՞նչ ենք ուզում մենք...",- գրել է քաղաքագետը: