23.11.2024
Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածվել բռնապետի. Իշխան Սաղաթելյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի վրա իջնում է երկաթյա վարագույրը՝ «ժողովրդավարների իշխանություն» գրվածքով

Վերջին օրերին արդեն առնվազն երեք հայի, ովքեր հայանպաստ գործունեությամբ են զբաղվում Սփյուռքում, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները արգելել են մտնել հայրենիք։ 


Թուրքագետ Վարուժան Գեղամյանը վստահ է, որ արգելված անձանց ցանկը շատ ավելի մեծ է ու առաջիկայում էլի նման դեպքեր կլինեն, "երբ կապիտուլյանտներին ընդդիմացող ցանկացած գործչի կարգելեն մուտքը Հայաստան".

"Հակառակ պրակտիկան արդեն կա. տևական ժամանակ է, ինչ տարբեր ազգային գործիչներ տարաբնույթ շինծու գործերի պատճառով չեն կարողանում գործուղումների մեկնել։

Այլ բառերով՝ Հայաստանի վրա իջնում է երկաթյա վարագույրը, որը վրա տպված է «ժողովրդավարների իշխանություն» գրվածքը"։