Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածվել բռնապետի. Իշխան Սաղաթելյան
Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածվել բռնապետի. չունենալով իշխանություն (խնդրում եմ պաշտոնը չխառնել իշխանության հետ), ինչպես նաև լեգիտիմություն, Նիկոլը ձգտում է անցնել ավտորիտար ռեժիմի:
"Դա պատմության փորձն է. աշխարհի բոլոր պուպուլիստներն ինչ֊որ պահի վերածվում են բռնապետի, քանի որ այլևս ստով և կեղծիքով պաշտոնը պահել չեն կարողանում:
Եվ ահա՝ խայտառակ հետապնդումներ, քաղբանտարկյալներ, նորանոր շինծու քրեական գործեր, կամակատար դատարաններ, ստրկամիտ իրավապահ համակարգ:
Երեկ դավաճանի անմիջական հրահանգով ՀՅԴ Հոլանդիայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը արգելվեց հայրենիք:
Ակնյակտ է՝ Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները՝ փակելով 23-ամյա դաշակցական հայուհու մուտքը հայրենիք և հայտարարելով անցանկալի անձ, փոխարենը նա հայրենիքի դռները լայն բացել է թշնամու առջև:
Հիմա հարց իրավապահ մարմիններին. կարող եք՞ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած թուրքերին հայտարարել անցանկալի և դուրս վռնդել մեր երկրից. չեք կարող։ Նույնիսկ եթե ցանկություն և համարձակություն ունենաք՝ չեք կարող, Նիկոլը չի թողնի, իր առջև թուրքերի կողմից կա նախապայման՝ ջարդել հայ ժողովրդի դիմադրությունը, ազգային կորիզը, որ էլ երբեք ոտքի չգանգնենք:
Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները, դուք՝ նիկոլի ապօրինի հրահանգները:
Դուք, պահելով Նիկոլի իշխանությունը, օգնում եք, որ նա իրականացնի իր երազանքը՝հայաթափի Արցախը, թուրքացնի Հայաստանը, երկրում հաստատի բռնապետություն:
Բայց միշտ հիշեք՝ պոպուլիստներն աշխարհի և ոչ մի երկրում երկար կյանք չունեն: Հայաստանը բացառություն չէ",- գրել է Սաղաթելյանը: