Անմիջապես հետ կանչել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը Կոսովոյից. քաղաքագետ
Սերբիա-Կոսովո սահմանին իրավիճակը գնալով լարվում է։ Ըստ որոշ սերբական տելեգրամ ալիքների՝ սահմանի տարբեր հատվածներում արդեն տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը վստահ է, որ Բալկանները պայթեցնելը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ ողջ Եվրոպայի համար։
"Այժմ հենց ԵՄ անդամ պետությունների ղեկավարները պետք է ամեն ինչ անեն իրավիճակի վերջնական լարումը թույլ չտալու համար։
Իսկ մե՞նք: Մենք պետք է հիշենք հայ-սերբական դարավոր կապերի, 1988թ Սպիտակի երկրաշարժի ժամանակ հումանիտար օգնություն հասցնելու ժամանակ զոհված հարավսկավացի օդաչուների մասին ու ամենակարեւոր տողերի մասին՝
Kosovo je Serbia
Karabakh je Armenia:
Նկարում զոհված հարավսլավացի օդաչուների հուշարձանն է M5 միջպետական ճանապարհի վրա։
Հ.Գ. անմիջապես հետ կանչել ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ զորախումբը Կոսովոյից։ Մենք սերբերի հետ կիսելու բան չունենք։ Ավելին՝ հակաթուրքական ճակատում սերբերը մեր բնական դաշնակիցներն են։ Իսկ ալբանացիները թող վերադառնան Ալբանիա։ Պատմական սերբական Կոսովոյի դաշտում նրանք անելիք չունեն",- գրել է Բալասանյանը՝ հրապարակելով հուշարձանի լուսանկարը: