25.11.2024
Կառավարությունը 2,5 մլրդ դրամ հատկացրեց մարզերի խմելու ջրի համակարգերի վերակառուցման համար
prev Նախորդ նորություն

Արցախում 40 հազար դրամի չափով պետաջակցության հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն ստանալու համար հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին:


Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեից:


«Հայտերի ընդունման ուշացումը պայմանավորված է էլեկտրոնային ծրագրի մշակմամբ: Մինչ այդ կարող եք ծանոթանալ կարգի կիրառման վերաբերյալ ուղեցույցին՝ որտեղ կարող եք գնտել Ձեզ հուզող հարցերի պատասխանները:


Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հայտնում, որ առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություն կլինի՝ կապված հայտերի ընդունման մեկնարկի հետ», - նշել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից: