25.11.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալը և Ալբանիայի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 2,5 մլրդ դրամ հատկացրեց մարզերի խմելու ջրի համակարգերի վերակառուցման համար

Կառավարության որոշմամբ շուրջ 2,5 մլրդ դրամ հատկացվեց համայնքների խմելու ջրի համակարգերի վերակառուցման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականին մեկնարկող շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացվելու ու ավարտվելու են 2024 թվականին, որի համար կհատկացվի մոտ 6,2 մլրդ դրամ (2022 թ․ համար՝ մոտ 2 մլրդ 468 մլն, 2023 թ․ համար՝ 3 մլրդ 239 մլն, իսկ 2024 թ․ համար՝ 545 մլն դրամ):

Ծրագրում ընդգրկված է Հայաստանի 3 մարզի 27 բնակավայր: Դրանք են.

Արարատի մարզի 20 բնակավայր՝ Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վ. Արտաշատ, Վ. Դվին, Դվին, Նոր Ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրին, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփար և Մխչյան գյուղեր,

Գեղարքունիքի մարզի 5 բնակավայր՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան գյուղեր,

Սյունիքի մարզի 2 բնակավայր՝ Մեղրի և Ագարակ քաղաքներ: