23.11.2024
ԱԽՔ-ի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն. կարծիք
prev Նախորդ նորություն

Հայ ժողովուրդը գտնվում է արժեքային ճգնաժամի վիճակում. քաղաքագետ

Այն վիճակը, որում հիմա հայ ժողովուրդը գտնվում է, դա քաղաքական խնդիր չէ, դա արժեքային ճգնաժամ է: 


Այս մաին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը


«Մի քանի բան պետք է ֆիքսենք, որ մեր անելիքները պարզ լինեն։


- Նիկոլը դատապարտված է գնալ ռեպրեսիաների ու դրանց ծավալը գնալով մեծանալու է, ինքն այլ ելք չունի, դա իր համար կյանքի ու մահվան խնդիր է՝ կորցրեց իշխանությունը, կորցնելու է ամեն ինչ, իսկ իշխանությունը պահելու համար ռեպրեսիաներից զատ այլ գործիք այլեւս չունի։ Սակայն իր հենասյուներն իր նման մահապարտներ չեն, դա էլ իր թույլ կողմն է։


- Քաղաքացիական հասարակություն, իրավապաշտպաններ եւ նման բաներ չունենք, դրանց փուչիկը պայթել է արդեն վաղուց։ Դա էլ վերջնականապես ֆիքսենք։


- Այն վիճակը, որում հիմա հայ ժողովուրդը գտնվում է, դա քաղաքական խնդիր չէ, դա արժեքային ճգնաժամ է ու լուծումը քաղաքական կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է, որը արժեքային փոփոխություններ պետք է բերի, դրանք նախորոք ձեւակերպելով։


Սրանք ուղղակի ֆիքսենք, հետագա անելիքների համար», - գրել է նա: