24.11.2024
Արդարադատությունը վերածվում է դ-ր Մենգելեի. Այլընտրանքային նախագծեր խումբ
prev Նախորդ նորություն

ԱԽՔ-ի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն. կարծիք

«Ռազմինֆո»-ի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Արմեն Գրիգորյան. «Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում»։


Էս էն «ԱԽՔ» կոչվածն է... Իր հայտարարությունից ըստ էության բխում է, որ եթե ՀՀ գրանցումով զինվորականը թշնամուն գերի ընկնի Արցախի տարածքում, ապա ՀՀ-ն որևէ կերպ տեր չի, քանզի «ՀՀ-ից պայմանագրայիններ Արցախում ներգրավված չեն»։


Ընդհանրապես սրա հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն։


Հ.Գ. «Հարսանիք Շուշիում» օպերացիա անողը...»։