9.06.2025
Մետրոպոլիտենի ևս երեք կայարանում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:


Ժամը 18։15-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է:


Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր:


 


 


 


 


 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Defence Industry Europe
09.06.2025
Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում