27.11.2024
ԿԳՄՍ փոխնախարարները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնումը
prev Նախորդ նորություն

Մետրոպոլիտենի ևս երեք կայարանում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել

ԱԻՆ-ի և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։


Որոնողական աշխատանքները շարունակվում են։


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԻՆ-ի և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։


ԱԻ նախարարի հրամանով՝ որոնողական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը: