22.04.2025
Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի հավատարիմ բարեկամը. Արմեն Սարգսյանը Մակրոնին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայամետ լրացումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված 121-րդ լրացումը, որով պահանջվում է ներկայացնել զեկույց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:


121-րդ լրացումը, մասնավորապես, պետդեպարտամենտից և պաշտպանական դեպարտամենտից պահանջում է ներկայացնել զեկույց, որում մանրամասն նկարագրված կլինի թե արդյոք Հայաստանի և Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում օգտագործված են եղել ամերիկյան արտադրության սարքավորումներ: Բացի այդ, զեկույցում պետք է ներկայացվեն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների կիրառման, պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ:


Հայամետ մյուս լրացումները կքննարկվեն հուլիսի 14-ին:


 

Շարունակելու ենք ջանքերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման համար. ՀՀ նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան