7.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի հավատարիմ բարեկամը. Արմեն Սարգսյանը Մակրոնին

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեծ ուրախությամբ ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ՝ Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ:

Բաստիլի գրավումը խորհրդանշական էր ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ողջ Եվրոպայի ու համայն մարդկության համար: Այսօր էլ Ֆրանսիան առանցքային ու յուրահատուկ դեր ունի միջազգային գործընթացներում և հատկապես եվրոպական ընտանիքում:

Ուրախ եմ, որ ֆրանսիական հյուրընկալության և ժողովրդավարության միջավայրի կրողն են նաև իմ ժողովրդի ֆրանսաբնակ զավակները: Առավել ուրախ եմ, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի հավատարիմ բարեկամը, իսկ ֆրանսիացին՝ հայի դժվարին օրերի ընկերը: Հենց այդպիսի տպավորություններ ու հիշողություններ ունեմ Ձեզ հետ մեր հանդիպումներից ու զրույցներից: Այսօր էլ, սիրելի բարեկամ, պատրաստ եմ իմ հնարավորությունները ներդնել հայ- ֆրանսիական բարեկամությունն ու գործընկերությունն ամրապնդելուն:

Մաղթում եմ Ձեզ, Ֆրանսիայի ժողովրդին և յուրաքանչյուր ֆրանսիացու՝ խաղաղություն, միասնականություն և բարօրություն»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայամետ լրացումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` zatulin.ru
07.07.2025
Ռուսաստանի քաղաքացիների համար Ադրբեջանում մնալը դառնում է վտանգավոր. Կոնստանտին Զատուլին