22.11.2024
Ինչո՞ւ Գերմանիան չի շտապում դատապարտել Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Նախագահ. Վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը Հայաստանին ռազմական օգնություն կտրամադրի

Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը "Պոզներ" ծրագրի եթերում: Նա նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը բազմաթիվ անգամ քննարկել են Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցը:

«Մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ բազմաթիվ անգամ խոսել ենք այդ թեմայի շուրջ, մենք չէինք կարող չխոսել: Հարցը կայանում է հետևալում՝ մենք այսօր ունենք մարտունակ բանակ, իրոք մարտունակ բանակ, ինչի համար հարկավոր են շատ միջոցներ, որը Հայաստանը չունի, հետևաբար դա հնարավոր է իրականացնել երկրի դաշնակիցների օգնությամբ, որոնցից առաջինը Ռուսաստանն է: Դա նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին ռազմա-տեխնիկական աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերելու է»,-նշել է նախագահը:

Երկրի ղեկավարը կարծում է, որ այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, պետության նախագահը և պաշտպանության նախարարը պետք է միշտ պատրաստ լինեն պատերազմի վերսկսմանը: Նախագահը նշել է, որ ռուս-ադրբեջանական ռազմական գործարքները ոչ այնքան տարածաշրջանում բալանս են խախտում, ինչքան հոգեբանական հարց են, քանի որ սահմանին կանգնած հայ զինվորը գիտակցում է, որ նրա վրա կրակում են դաշնակցի կողմից վաճառված զենքից:

«Իսկ դա ծանր պահ է: Հույս ունեմ, ՌԴ-ի գլխավոր շտաբում և այլ կառույցներում շատ լավ գիտակցում են, թե ինչի կարող է հանգեցնել ուժերի բալանսի խախտումը և մեծ հույս ունեմ, որ այնտեղ ճիշտ հաշվարկներ են իրականացնում: Հույս ունեմ, որ այն ղեկավարները, որոնք որոշում են կայացնում, ամեն ինչ մինչև վերջ հաշվարկել են»,-նշել է նախագահը:

Վերջին շրջանում Հայաստանի պաշտոնական շրջանակներից ավելի հաճախ են լսվում մտահոգություններ Երևանի` ստրատեգիական դաշնակից Մոսկվայի կողմից Բաքվին մեծ քանակությամբ սպառազինություն վաճառելու մասին: Հանրության տարբեր սեգմենտներում շրջանառվող մտարհոգությունները ստացան նաև քաղաքական հայտարարությունների տեսք: Խնդրին 2014 թ-ին անդրադարձել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հայտարարելով. "Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մտահգություն է առաջանցում Հայաստանի հանրության շրջանում»:

Մեկ տարի անց նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի կողմից Բաքվին զենք վաճառելու հարցը որակեց որպես խնդիր, որը «պետք է լուծում ստանա»: «Այն, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, խնդիր է: Այն կարող է վատ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այդ խնդիրը պետք է լուծում ստանա», - այդ մասին մարտի 19-ին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումում պատասխանելով ռուս լրագրողի հարցին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նաև հիշեցրել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն դաշնակցային հարաբերություններ, ՀՀ-ն ու ՌԴ-ն դաշնակիցներ են նաև ՀԱՊԿ-ում, ունեն «Բարեկամության և փոխադարձ օգնության պայմանագիր», ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմակայանը։