24.11.2024
Երիտասարդը 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Նախարարը ժամանել ճիշտ ժամանակին. ԱԳՆ-ից հերքում են

Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ հերքելով քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հրապարակած տեղեկությունը:

"ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։
Մամուլին կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից",- հայտնում է խոսնակը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ Սուրեն Սարգսյանի՝ Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից: Մեկ այլ սենատոր՝ հանրապետական Ռիչը, ով նույնպես պետք է մասնակցեր հանդիպմանը, 20 րոպե սպասելուց հետո վրդովվել է և ցանկացել է հեռանալ, սակայն նրան շատ են խնդրել մի փոքր էլ սպասել: 


"Սենատորներին նյարդայնացրել է ոչ միայն ուշանալու փաստը, այլ նաև այն հանգամանքը, որ որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել ուշանալու համար:


Մենենդեսի կալիբրի գործչին, ինչպես նաև հայերի մեծ բարեկամին նույնիսկ Բայդենը չի սպասեցնում: Չեմ զարմանա, եթե արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը հետայսու չցանկանա շփվել հայկական պատվիրակությունների հետ:


Ի դեպ սա առաջին սկանդալը չէ կապված Մենենդեսի հետ: 2020թ. պատգամավոր Մակունցը հրատապ հանդիպում էր խնդրել Մենենսեսից, բայց ինչպես հետագայում գրեց համայնքային մամուլը, հանդիպման միակ նպատակը համատեղ ֆոտո ունենալն էր",- գրել է Սարգսյանը: