21.04.2025
Դատարանը հրաժարվեց կալանավորել Սերգեյ Միրոնովին
prev Նախորդ նորություն

Փաստաբան. Սերգեյ Միրոնովը վաղը կվերադառնա Ռուսաստան

ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը վաղը՝ օգոստոսի 31-ին, կվերադառնա Ռուսաստան: Այս մասին հայտնել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը՝ նշելով, որ այն բանից հետո, ինչ Երևանի դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց, ՌԴ քաղաքացին ազատ է իր գործողություններում և կարող է անխոչընդոտ մեկնել Հայաստանից:

Հիշեցնենք, ՌԴ քաղաքացին բերման էր ենթարկվել ուրբաթ օրը «Զվարթնոց» օդանավակայանից: Համաձայն ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Միրոնովի նկատմամբ 2016 թվականի մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզում է հայտարարվել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից փողերի լվացման, զենքի արտահանման կասկածանքով: Նախօրեին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց մերժել դատախազության միջնորդությունը՝ կալանավորել Միրոնովին մինչև 40 օր ժամկետով: Նա դատարանից ազատ արձակվեց:

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, Ներսիսյանն ասել է, որ ԱՄՆ-ն Միրոնովին մեղադրում է զենքի արտահանման մասով խախտման, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մինչդեռ Միրոնովը շարքային ծրագրավորող է և գաղտնի տեխնոլոգիաների հետ առնչություն չունի:

Ի դեպ հիշեցնենք, ԱՄՆ-ն Միրոնովին մեղադրում է երկու տարվա վաղեմություն ունեցող պատմության համար:

Մամուլի տեսություն. Հայաստանը «Գազպրոմին» պարտք է 52,3 միլիոն դոլար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար