14.10.2024
«Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնումն Անդրբեջանին անթույլատրելի է. Աղաբաբյան
prev Նախորդ նորություն

Բաքվի պահանջների նույնիսկ մասնակի կատարումը կկործանի Հայաստանի պաշտպանական գիծը. փորձագետ

Բաքուն պնդում է, որ վերադարձվեն Հայաստանի վերահսկողության տակ գտնվող գյուղերը՝ չվերադարձնելով հայկական տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին Օրագիր հաղորդաշարի եթերում ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Խոսքը Տավուշի մարզի յոթ գյուղերի եւ Արարատի մարզի Տիգրանաշենի ադրբեջանական կողմին հանձնման մասին է։


«Եթե դիտարկենք խորհրդային շրջանի իրավիճակը, ապա ակնհայտ է դառնում, որ Խորհրդային Հայաստանի որոշակի տարածքներ ինչ-որ պահի անցել են Խորհրդային Ադրբեջանի վերահսկողության տակ և հակառակը։ Ընդհանուր առմամբ, այս տարածքների մակերեսը մոտավորապես հավասար է։ Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել Հայաստանի այն տարածքները, որոնք անցել են իր վերահսկողության տակ, այլ ցանկանում է ստանալ սեփական տարածքները»,- ասաց նա։


Միքայելյանը նշեց, որ այդ տարածքների հանձնումն ադրբեջանական կողմին կարող է բացասաբար անդրադառնալ անվտանգության վրա։ «Մեր պաշտպանության գիծը կառուցված է դե ֆակտո գոյություն ունեցող սահմանագծի վրա։ Թեկուզ մեկ հատված տեղափոխելը զգալի վնաս կհասցնի մեր պաշտպանունակությանը»,- ասաց նա՝ նշելով, որ դրա մասին է վկայում Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումը Սյունիքում։ Սահմանի կոնֆիգուրացիայի փոփոխության դեպքում նման հզոր պաշտպանության գիծ նորովի կառուցելը գործնականում անհնար կլինի։


Բացի այդ, շարունակեց փորձագետը, Բաքուն պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի այս փաստը համարվի Արցախի վերջնական հանձնում և այնտեղ սկսվի այսպես կոչված «ոստիկանական օպերացիան», որի արդյունքը կլինի հայերն իրենց հողերից վերջնական վտարումը։

Թուրքիան թշնամաբար էր տրամադրված Հայաստանի նկատմամբ. Մելքոնյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ