24.11.2024
Ալիևն օգնության է հասնում Նիկոլ Փաշինյանին ու հաշիվ ներկայացնում ՀՀ–ին. Թևանյան
prev Նախորդ նորություն

«Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնումն Անդրբեջանին անթույլատրելի է. Աղաբաբյան

Երեկ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելում համաձայնել են սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ որի՝ նախատեսվում է այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին (Տավուշի մարզի որոշ շրջաններ և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը)։


Այդ մասին ֆեկսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը:


“Անցել է մեկ օր։


ՀՀ արտգործնախարարությունից զրո արձագանք, զրո հերքում, ինչը նշանակում է՝ ասվածը ճշմարտություն է։


Մինչդեռ հիշյալ շրջանների հանձնումն Անդրբեջանին ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԵՎ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ.


▪️Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների մի քանի հատվածներ անցնելու են թշնամուն դրանից բխող բոլոր հետևանքներով (ճիշտ այնպես, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի պարագայում),


▪️հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը, և հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ են առաջ գալու (ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում),


▪️ուղիղ հարվածի տակ է դրվելու Երասխը, որի ռազմակալումն Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա, և թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան,


▪️տասնյակ գյուղեր կհայտնվեն թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական և ամբողջական հայաթափմանն ու կորստին։


1-ին նկարում Տիգրանաշեն գյուղն է և Թեժքար լեռը (1735մ), իսկ 2-րդ նկարում Թեժքարից բացվող տեսարանն է՝ ասես ափի մեջ փռված Արարատյան դաշտավայրը, որը կհայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ՝ գյուղն ու լեռը Ադրբեջանին հանձնելու պարագայում...”, - ասված է նրա գրառման մեջ: