14.10.2024
Արդյոք այսօր ունենք կամ պատկերացնում ենք մեր պետական-ազգային ռազմավարական ուղին. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Բացարձակ անընդունելի. Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը

Ադրբեջանական այսօրվա հայտարարությունները, թե Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով», մեզ համար բացարձակ անընդունելի են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

"Այդ հեռանկարը լի է կործանարար վտանգներով. իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարվելու է մեր ողջ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, ճանապարհների անվտանգությունն ու կապը համայնքների միջև, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ կամ կենցաղային լեզվով` փախստականներ և այլն:

Տավուշի մարզի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են:

«Անկլավային» տրամաբանությունն ինքը հենց մարդու իրավունքների անտեսման, պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով տևական ժամանակ զարգացնում էին նաև Հայաստանի մի շարք անպատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Առհասարակ, «անկլավ» մեխանիկական-քաղաքական ձևակերպումը պետք է դուրս գա բոլոր քննարկումներից:
Տեսանյութում մանրամասն ներկայացված է անցյալ տարվա` 2021թ. փաստահավաք աշխատանքներիս արդյուքները, այսպես կոչված, «անկլավային գյուղերի» վերաբերյալ",- գրել է նա՝ հրապարակելով ելույթը:


 


 


 

Ալիևն օգնության է հասնում Նիկոլ Փաշինյանին ու հաշիվ ներկայացնում ՀՀ–ին. Թևանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ