14.10.2024
Հայաստան-Թուրքիա որևէ համաձայնություն կկնքվի միայն ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնագրից հետո
prev Նախորդ նորություն

Արդյոք այսօր ունենք կամ պատկերացնում ենք մեր պետական-ազգային ռազմավարական ուղին. քաղաքագետ

Բանակցություններ զուտ բանակցության փաստի համար, ասել է թե` իմիտացիա, սեփական ռազմավարության բացակայություն և այլն, ինչը խոսում է 30-ամյա պետության գաղափարա-քաղաքական պարտության մասին. այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:

"Արձանագրենք հետևյալը` 1994 թվականի Բիշքեկյան արձանագրությունը, և դրան հաջորդող գործընթացը մեր պետական մտածողության ռազմավարական բնույթի սնանկության մասին է խոսում։ Անկախ արտաքին քաղաքական աստառներից, մեր պետական մեքենան չպարտադրեց մնայուն արժեքի ստեղծում, մի բան, որն այսօր փորձում են անել մեր թշնամիները։

Այն, որ իբր Ռուսաստանը չթողեց, ՄԱԿ-ը չթողեց, այլմոլորակայինները չթողեցին, միայն խղճուկ ինքնարդարացման փորձեր են, և ո՛չ մի քաղաքագիտական տրամաբանություն, քան այն, որ լծվեցինք հանցավոր անգործության։

Պետական և ազգային ռազմավարության հանցավոր բացակայությունը չի կարելի երբեք արդարացնել, թե այդ պահին դաշնակցի հետ կային լավագույն հարաբերություններ կամ աշխարհի հետ և չկար ապագա վտանգ։ Այսպիսի արդարացման փորձերը միայն վկայում են պետական մտածողության բացակայության մասին։

Սա, իհարկե, որեւէ կերպ չի արդարացնում ներկա իշխանախմբի այլասեր վարքագիծը, բայց այսպիսի դրվագներից դասեր չքաղելով արդյո՞ք կրկին չենք գնալու նույն կամ գրեթե նույն սխալների շարանի հետեւից։
Արդյո՞ք այսօր ունենք կամ պատկերացնում ենք այն պետական-ազգային ռազմավարական ուղին, ծրագիրը, որով պետք է առաջնորդվենք, անկախ օրվա իշխանությունների դեմքից ու երանգից",- գրել է քաղաքագետը։


 


 

Բացարձակ անընդունելի. Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ