25.11.2024
Դիարբեքիրի օդանավակայանը հրթիռակոծվել է (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Գերմանիայի փոխկանցլերը մոտ ապագայում Թուրքիային ԵՄ-ի կազմում չի տեսնում

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիային ԵՄ կազմում չի տեսնում, եթե անգամ Անկարան կատարի անհրաժեշտ բոլոր պահանջները: Այս մասին գրում է Reuters-ը:

«Եթե անգամ դուք շատ լավատեսական ենք տրամադրված իմ քաղաքական կարիերայի նկատմամբ, անկասկած, ես չեմ տեսնի, թե ինչպես է Թուրքիան ԵՄ-ի անդամ դառնում»,- մամուլի ասուլիսում ասել է Գաբրիելը:

Նա նշել է, որ ԵՄ-ն, որը ներկայում կորցնում է իր հիմնական անդամներից մեկին՝ Մեծ Բրիտանիային, այն վիճակում չէ, որպեսզի ընդունի Թուրքիային:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին: 2016-ի մարտին Թուրքիան եւ ԵՄ-ն ռեադմիսիայի մասին համաձայնագիր են կնքել, որ ենթադրում է, որ Անկարան հետ կընդունի ԵՄ-ից արտաքսված ապօրինի միգրանտներին: