29.11.2024
Լևոն Քոչարյանը բերման ենթարկվեց
prev Նախորդ նորություն

Առաջին անգամ Հայաստանում COVID-19-ով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել

Հայաստանում մայիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը 422 874 է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Վերջին մեկ օրում կատարվել է 2064 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 057 702 է:


Փաստացի այս պահին բուժվում է 549 պացիենտ, նվազել է 17-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412 019 անձ` վերջին մեկ օրում 16 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է:


Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1684 է: