11.03.2025
Երկրաշարժ՝ Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի հետ միջուկային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հուշագիր կստորագրվի

Այսօր՝ մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղարությունում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:


Պետքարտուղար Բլինքենը եւ Արարատ Միրզոյանը քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում ռազմավարական փոխգործակցության եւ փոխըմբռնման հուշագիր կստորագրեն:


Հիշեցնենք, որ մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:


Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կանցկացնի USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։


Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։


 


 


 

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական նիստը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը