22.11.2024
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները
prev Նախորդ նորություն

Ի՞նչ էիք անում՝ «կապուչինո» էիք խմո՞ւմ. Արմեն Աշոտյանը պահանջում է դեսպանների արձագանքը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով այսօր բերման էր ենթարկվել, ապա ավելի ուշ ազատ արձակվել, հրավիրում է "Հայաստանում այն դեսպանատների ուշադրությունը, որոնք սիրում են «լոլոներ» կարդալ խոսքի իրավունքի, ազատությունների և մնացյալի մասին":

"Հարգելի՛ դեսպաններ, դեսպանատներ, այսօրվա կադրերն էլ չեք տեսե՞լ: Ինչ էիք անում՝ «կապուչինո» էիք խմու՞մ, ընդունելությունների էիք մասնակցու՞մ:

Պահանջում եմ դեսպանատների կարծիքը լրագրողների, բերման ենթարկվածների նկատմամբ իրականացված բռնությունների և առհասարակ այս փաստի նկատմամբ",- գրել է Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում: