9.07.2025
Մենք պայքարում ենք նաև այն ոստիկանների համար, որոնք մեր դեմ ուժ են կիրառում. Վանեցյան
prev Նախորդ նորություն

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 244 քաղաքացի

Երևանի տարբեր հատվածներում այսօր, մայիսի 2-ին, 14։00–ի դրությամբ ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել քաղաքացիական անհնազանդության ակցիաների 244 մասնակիցներ:


Այդ մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:


Ոստիկանությունը մայիսի 2-ից առավոտից բերման է ենթարկում ընդդիմության անհնազանդության ակցիաների մասնակցիներին` բիրտ ուժ կիրառելով նրանց նկատմամբ:


Քաղաքացիները բերման են ենթարկվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։


Ոստիկանությունը նաև տեղեկացրել է, որ մայրաքաղաքի բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի:


 

Ոստիկանների գործողությունների հետևանքով բազմաթիվ տուժած քաղաքացիներ ունենք. Թովմասյան
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ