22.11.2024
Քաղաքացուն հարվածող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել. Ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Մենք պայքարում ենք նաև այն ոստիկանների համար, որոնք մեր դեմ ուժ են կիրառում. Վանեցյան

"Հայրենիք" կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին չտրվել սադրանքների, վեճի չբռնվել ու չհայհոյել ոստիկաններին։


«Մենք պայքարում ենք նաև այն ոստիկանների, նրանց երեխաների, մայրերի ու քույրերի համար, որոնք այսօր մեր դեմ ուժ են կիրառում: Դուք ձեր գործն արեք՝ փակեք փողոցներ, դպրոցներ, համալսարաններ։ Սիրելի ուսանող, երիտասարդ, դուրս արի փողոց, սա քո պայքարն է»,- Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց  Վանեցյանը։


Վանեցյանը նշեց, որ ամեն ինչ նորմալ է, հուսահատվել ու հոգնել չկա. "Մեր պայքարն արդար է և անկասելի",- շեշտեց նա: 


Նաև դիմեց ոստիկաններին.


«Երևանցի տղեք, ես ձեզանից մեկն եմ, եկեք, կանգնեք մեր կողքին: Այլ տարբերակ չունենք, չենք կարող ինչ-որ սրիկաներ փչացնեն այն ավանդույթները, որ ունենք։ Լավ է լինելու»,- ասաց նա։


Վանեցյանը նաև հայտարարեց, որ բոլորին այսօր՝ ժամը 18:00, սպասում է Ֆրանսիայի հրապարակում, իսկ մինչ այդ քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակվում են: