23.11.2024
Բացահայտվել և կանխվել է պաշտոնյաների կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Փողոցով եկածը. ոստիկանները "շիշ բռնող" մականվամբ հայտնի պատգամավորի եղբոր կյանքերն են

2018 թվականի այսպես կոչված "թավշյա հեղափոխությամբ" իշխանության եկածներից շատերը այսօր ոգևորությամբ են ընդունում ոստիկանների անհամաչափ գործողությունները և ուժի կիրառումը խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ:


Նրանցից շատերը թերևս մոռացել են, որ ոչ վաղ անցյալում նույնկեպ փողոց էին փակում, գիշերում հրապարակներում:


Նրանցից մեկն էլ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության հայտնի մականունավոր պատգամավոր՝ շիշ բռնող Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանն է, որը բոլորովին վերջերս ազատվել է Նիկոլ Փաշինյանի օգնականի պաաշտոնից:


Վերջինս ոստիկանության հաղորդագրության տակ, որով տեղեկացվում է, որ ներկայումս Երևանում բոլոր փողոցները երթևեկելի են, հետևյալ բովանդակությամբ գրառում է կատարել"


«Ապրեք, կյանքեր, լավ գործ արեցիք»:


Փողոցով եկածը և դրանից զատ այլ ոչ մի հատկանշական արարքով, քան մականունավոր եղբայր ու կոռուպցիոն սկանդալներով հայտնի հայր ունենալը բողոքում է փողոց փակողների դեմ ու նրանց դեմ մի ամբողջ ոստիկանական համակարգի աշխատանքը "սրտիկում":


Հիշեցնենք, Հայկ և Նաիրի Սարգսյանների հայրը Զարեհ Սարգսյանն է, որը 90-ականներին եղել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ, 1997 թվականից՝ կենսաթոշակային հիմնադրամ ղեկավար, 2000 թվականից՝ ՀՀ պետական գնումների գործակալության տնօրեն։ Վերջինը աշխատանքից հեռացվելուց հետո մեղադրվել է չարաշահումների, պետական միջոցների յուրացման մեջ։ Մամուլը մինչ օրս նրան անվանում է "թոշակառուների փողերով հարստացած". Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու փաստեր էին ներկայացվել, որոնց համաձայն կենասթոշակների հսկայածավալ յուրացումներ էին տեղի ունեցել, սակայն նա այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց: