20.04.2025
Ադրբեջանը շարունակում է ստել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Մայրաքաղաքի բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի. ոստիկանություն

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի:


«Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից: Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը: Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի»,- ասված է հայտարարությունում։



Ոստիկանությունը մայիսի 2-ից առավոտից բերման է ենթարկում ընդդիմության անհնազանդության ակցիաների մասնակցիներին` բիրտ ուժ կիրառելով նրա նկատմամբ: Մինչ այս պահը Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման ենթարկվել 189 քաղաքացի:


Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։


ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, «Դիմադրություն» շարժման անդամ հայտնել է, որ այսօր՝ ժամը 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում հավաք տեղի կունենա:


 


 


 

ՊՊԾ պետը քաղաքացիների ու լրագրողների է հարվածում. օրվա կադր և տեսանյութ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար