20.04.2025
Մամուլ. Արթուր Վանեցյանը վայր կդնի՞ մանդատը
prev Նախորդ նորություն

Այս իշխանության քայլերն անխուսափելիորեն տանում են տարածքային նոր կորուստների ու պատերազմի

Այս իշխանության քայլերն անխուսափելիորեն տանում են ոչ միայն տարածքային նոր կորուստների, այլ նոր պատերազմի։ Մեր պայքարն ու իշխանության փոփոխությունը կանխելու կամ նվազագույնին է հասցնելու պատերազմի հավանականությունը և մեր ժողովրդի համար բնականոն զարգացման հնարավորություն ստեղծելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


"Արդեն հստակ է, որ Փաշինյանը ոստիկանությանը, մասնավորապես, կարմիր բերետների տխրահռչակը կառույցին, հրահանգ է իջեցրել ամենակոշտ միջոցներով կանխել բողոքի ցանկացած ակցիա։

Բերման ենթարկելու, ուղեկցելու ոհմակային արշավն ուղեկցվել է վիրավորանքներով և հայհոյանքներով։ Մի քանի քաղաքացու մարմնի տարբեր հատվածներում կա կապտուկներ։

Թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող բոլոր էլեմենտները՝ քաղաքական գործիչ լինի, կուսակցական ֆունկցիոներ, թե ոստիկան վաղ թե ուշ խիստ պատասխանատվության է ենթարկվելու",- գրել է ընդդիմադիր պատգամավորը:


 


 

Ցանկացած սխալ տանելու է վերջնական աղետի. Դավիթ Բաբայան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար