Գործող իշխանության պատկերացմամբ՝ խաղաղությունը պարտադիր նվաստացում է, միակողմանի զիջումներ և թշնամու առանց բացառության բոլոր պահանջների կատարում։ Այս մասին 5-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱԺ "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը։
Նրա խոսքով, իշխանությունները փորձում են հանրությանը վախեցնել պատերազմով եւ վարչապետի հիմնական ուղերձը ինչպես կառավարության նիստում, այնպես էլ խորհրդարանում նրա ելույթի ժամանակ հետեւյալն էր. "Մենք չենք կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, դրա համար էլ պատերազմ է եղել եւ զոհվել է մեր 4 հազար տղաները, եթե դուք չեք ցանկանում, որ եւս 4 հազար զոհվի, ապա մենք պետք է կատարենք բոլոր պահանջները":
"Սա պարզունակ տեխնոլոգիա է, բայց ես հույս ունեմ, որ մեր հասարակությունն արդեն այդ ամենից գլուխ հանում է։ Չէ որ իրականում ինչ է եղել. Նրանք (ՀՀ իշխանությունները – խմբ.) մի շարք հանցավոր քայլեր են կատարել, որոնց հետևանքով եղել է պատերազմ, ողբերգություն, հազարավոր զոհեր։ Եվ դա նրանք ի սկզբանե նախատեսել էին օգտագործել մարդկանց վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի արդարացնեն անընդունելի զիջումները", - հայտարարել է նա։
Նրա խոսքով, Փաշինյանի այցը Մոսկվա բեկումնային դարձավ։ Ռուսաստանն ուղղակիորեն հասկացրել է, որ "Հայաստանի իշխանությունները ստում են և Հայաստանի վրա ցանկացած հարձակում Մոսկվայի կողմից կգնահատվի որպես հարձակում ՌԴ - ի վրա", - նշել է նա։
Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը և ստորագրված հայտարարությունը խաչ է քամել Բրյուսելում պայմանավորվածությունների վրա։
"Բրյուսելի մասին կարելի է արդեն մոռանալ, Հարավային Կովկասի վերաբերյալ որոշումները կընդունվեն միայն Մոսկվայում։ Եվ ստորագրելով այդ հայտարարության տակ՝ այդ պնդման հետ համաձայնեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը", - հայտարարեց նա։
Պատգամավորը նշել է, որ Բրյուսելը, ամենայն հավանականությամբ, մտադիր էր Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել երկրորդ Մարիուպոլի, որպեսզի թուլացնի Ռուսաստանը:
"Եթե Բրյուսելն ու Վաշինգտոնը գոնե մի քիչ ցանկանում են հայ ժողովրդի առաջ իրենց դեմքը պահել Հայաստանի նկատմամբ իրենց վարած, մեղմ ասած, անմարդկային քաղաքականության համար, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո, ապա նրանք պետք է արմատապես վերանայեն իրենց մոտեցումները Հայաստանի եւ Արցախի նկատմամբ", - հայտարարել է Նազարյանը: