30.04.2025
Հայաստանում կավելանա ռուսաց լեզվի ուսուցիչների թիվը
prev Նախորդ նորություն

Կառավարությունում քննարկել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու պատգամավորների մասնակցությամբ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Երևան քաղաքում և մարզերում կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը, հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը և ընդգծել, որ թեև վերջին շրջանի արդյունքներով դրական դինամիկա է արձանագրվում, այդուհանդերձ, ժամանակը պետք է օգտագործել և շարունակել պատվաստման գործընթացը՝ նոր ալիքի բռնկման դեպքում մահացության բարձր ցուցանիշներից զերծ մնալու համար։


Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև նախորդ նիստի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին։

«Իմ պաշտոնավարման ընթացաքում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման պահանջ չի եղել»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով