25.11.2024
ԱԻՆ-ն ահազանգ է ստացել «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկի մասին
prev Նախորդ նորություն

Արցախի դրոշը ներկելու մասին տեսանյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն․ ԳԴ

Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է:

"Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ",- գրել է Աբրահամյանը:


Հիշեցնենք, ապրիլի 9-ի "Բևեռի" հանրահավաքին ընդառաջ, այսօր վաղ առավոտյան պատասխան ակցիա է իրականացվել՝ «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով, որի շրջանակում "Բևեռ"-ի ակտիվիստները ներկել են Արցախի դրոշը, որը ապրիլի 5-ին տեղադրել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։